Ռուսաստանում օրենքով գողն առաջին անգամ պետական պաշտպանության հնարավորություն է ստացել

- in Հասարակություն

38-ամյա օրենքով գող Դմիտրի Չանտուրիային (Միրոն), հնարավոր է,  պետական պաշտպանության տակ առնեն այն բանից հետո, երբ նա հայտարարել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրենից կաշառք շորթելու մասին։ Այս մասին հայտնում է «Prime Crime» լրատվամիջոցը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Գողերի աշխարհի համար աննախադեպ է դարձել կոռումպացված պաշտոնյաների բացահայտման հարցում ամենաբարձր մակարդակի քրեական հեղինակության համագործակցության փաստը: Միրոնը, որը պաշտոնապես իրեն ճանաչել է իրենից մեծ գումարներ շորթած ոստիկանության ծառայողների գործողությունների զոհ, ստիպված կլինի դատարանում մեղադրանքի վկա լինել։ Ռուսաստանում առաջին անգամ օրենքով գողը հնարավորություն է ստանում ներգրավվելու պետպաշտպանության ծրագրում. այս հարցը ներկայում քննարկվում է իրավապահ մարմիններում: Այսպիսով, Չանտուրիան  հնարավորություն կունենա խուսափելու քրեական պատասխանատվությունից քրեական հիերարխիայում բարձրագույն պաշտոնի համար:

Թեպետ սա առաջին դեպքն է՝ քրեական աշխարհի ներկայացուցչի հետ կապված, սակայն քրեական աշխարհում որոշում է ընդունվել չդիպչել Միրոնին՝ չնայած անվտանգության ուժերի հետ իր համագործակցությանը։ Նրան արդարացնում են այն փաստով, որ նա մատնել է ոչ թե  գողերին, այլ ոստիկանության աշխատակիցներին։

Հարցաքննությունների ժամանակ Միրոնը պնդել է, որ ինքը վաղուց է կտրել կապերը հանցագործ աշխարհի հետ և այլևս օրենքով գող չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments