Սամվել Շահմուրադյան անհատականության 65 ամյակն է

- in Հասարակություն

Այսօր «Առնո Բաբաջանյան» փոքր համերգասրահում տեղի ունեցավ Գերագույն խորհրդի պատգամավոր, լրագրող, արձակագիր, Արցախյան պատերազմում զոհված Սամվել Շահմուրադյանի ծննդյան 65-ամյակին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը ներկա էին Արցախյան պատերազմի վետերաններ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, կուսակցական գործիչներ, Գերագույն խորհրդի պատգամավորներ, ընկերներ, հարազատներ, լայն հասարակության ներկայացուցիչներ

Սամվել Շահմուրադյանի գրական, հրապարակախոսական, քաղաքական գործունեության մասին ելույթներով հանդես եկան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հրապարակախոս Մարկ Գրիգորյանը և ուրիշներ

Ցուցադրվեց Սվետլանա Պասկալևայի հեղինակած «Նվիրյալները» փաստավավերագրական հաղորդաշարի՝ Սամվել Շահմուրադյանին նվիրված թողարկումը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՊՆ Զորական երգչախումբը։

Սամվել Շահմուրադյանն աչքի է ընկել իր հեղինակած «Սումգայիթյան ողբերգություն՝ ականատեսների վկայությամբ» գրքով, որը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն։ Հարազատներն ընդգծում էին նրա բնավորության բացառիկ ազնվությունը, հայրենասիրությունը։

Սամվել Շահմուրադյանն այն քիչ պատգամավորներից էր, ով կամավոր մեկնեց ճակատ եւ մասնակցեց ազատագրական մարտերին, իսկ Մարտակերտի շրջանում մղվող ինքնապաշտպանական ռազմական գործողություններին եւ զոհվեց 1992 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Վաղուհաս գյուղի համար մղված մարտում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments