Սանդերսը Մոսկվային խորհուրդ է տվել «հեռու մնալ» ԱՄՆ ընտրություններից

- in Միջազգային
us-russia

ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը մեկնաբանել է «Washington Post» թերթում հրապարակված մի տեղեկություն, որում ասվում է, որ Ռուսաստանն իբր օգնում է իրեն նախագահական մրցապայքարում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ի պատասխան՝ դեմոկրատական կուսակցության թեկնածուն կոչ է արել Ռուսաստանին «հեռու մնալ» ԱՄՆ ընտրություններից:

Նա նշել է, որ իր քարոզարշավն ամենաուժեղն է համախմբվածության, ակտիվ դրամահավաքի և օրակարգի պատճառով, որը հաշվի է առնում աշխատող դասակարգի մարդկանց կարիքները:

Նա հավելել է, որ ինքը «կտրականապես դեմ է» ցանկացած արտաքին ուժի միջամտությանը ԱՄՆ ընտրություններին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments