Սաշիկի որդին կրակել է՝ թմրանյութի ազդեցության տակ. Հայկ Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալուց

- in Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Հայկ Սարգսյանը օգտվեց իր դատավարական իրավունքից և հրաժարվեց ցուցմունք տալուց: Դատարանը հրապարակեց Հայկ Սարգսյանի նախաքննական ցուցմունքը:
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով:

2018 թվականին սեպտեմբերի 10-ին դատարանը բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը և որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։  50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել կալանքից:

Դատախազը հրապարակում է Հայկ Սարգսյանի գործով վկա Աշոտ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս չի գտնվում ՀՀ-ում և չի կարող ներկայանալ դատական նիստին։

Վկան իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դեպքի օրը զանգել է որդուն, ով սույն գործով տուժող է, սակայն հեռախոսազանգին պատասխանել է մի կին՝ նշելով, որ որդուն վիրահատում են, այնուհետև, հասնելով հիվանդանոց՝ տեսել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։

«Մոտեցավ վիրահատող բժիշկը և ասաց, որ վիրահատությունը նորմալ է անցել։ Դավիթին տեղափոխել են հիվանդասենյակ։ Բացի այդ՝ նշեց, որ մի երիկամը հեռացվել է, որովհետև պայթել էր և կարել հնարավոր չէր, իսկ լյարդի վրա կար են դրել։ նա նաև ասաց, որ վնասվել է Դավիթի ողնաշարի մի ողը, որը վերականգնել հնարավոր չէր և ամենավտանգավորը դա էր։ Նշեմ, որ, երբ ժամանեցինք հիվանդանոց, այնտեղ էր գնվում նաև Առողջապահության նախարարը, ով դուրս էր գալիս Դավիթի մոտից և, ինչպես հետագայում իմացա, նրան ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,- նախաքննական ցուցմունքում ասել է տուժողի հայրը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments