ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հանդիպել է Արարատ Միրզոյանին

- in Պաշտոնական

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին համարում է իր լավագույն ուսանողներից մեկը:

Փետրվարի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում Թոխյանը նշեց, որ նա հանդիպել է Միրզոյանի հետ և ոչ միայն նրա հետ, այլև շատ շատերի հետ:
Հարցին, թե ՍԴ դատավորը Միրզոյանի հետ հանդիպել է որպես իր ուսանողի՞, թե՞ ԱԺ նախագահի, Թոխյանը պատասխանեց՝  և՛ որպես ուսանողի, և՛ որպես ԱԺ նախագահի:

Հարցին՝ արդյոք հանդիպմանը քննարկվե՞լ են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը, Թոխյանը պատասխանեց՝ ոչ։

Խոսելով տարածվող լուրերից, թե ՍԴ-ի ներսում լարվածություն կա, Թոխյանն ասաց. «ՍԴ-ում ոչ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի եկած ժամանակ եւ ոչ էլ հիմա ոչ մի ճգնաժամ չի եղել եւ չկա»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments