ՍԴ-ն խրամատ հայտարարող անձը կամ անձինք խրամատավորված են իրենց քաղաքական հակառակորդի դեմ

- in Ով ով է ...

Սահմանադարական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը կոչ է անում չմասնակցել ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին։ Անշուշտ, կարելի էր շատ երկար ու մանրամասն գրել, թե ինչու Սահմանադրական դատարանի պաշտոնյան, չի կարող և չպետք է զբաղվի հանրաքվեի վերաբերյալ որևէ քարոզչությամբ քանզի ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է։

Սակայն նմանօրինակ դիտարկումը կվերածվեր հասարակ ժամանավաճառության այն պարզ պատճառով, որ սույն պաշտոնյան, որը նախկինում զբաղեցրել է բավական պատասխանատու պոստեր՝ Լեհաստանում ՀՀ դեսպան, Վայոց Ձորի մարզպետ և այլն, փայլուն գիտակցում է իր արաքի անթույլատրելիությունը։

Սակայն խնդիրն այստեղ անգամ այս կամ այն քարոզարշավի մասնակցության իրավական սահմանափակումները չեն կամ այն էքզիստենցիալ հարցադրումը, թե արդյոք ՍԴ աշխատակազմի ղեկավարը իրավունք ունի կարծիք ունենալ հանրաքվեի վերաբերյալ, թե՝ ոչ։ Խնդիրն այստեղ շատ ավելի խորն է և կապված այն իրականությանը, որն ավելի ու ավելի ակներև է դարձնում սույն պաշտոնյան։ Այդ իրականությունը, որը կարող ենք պայամանկանորեն անվանել Սահմանադրական դատարանի ներկայիս ղեկավարության երազանքի ուտոպիա, սկիզբ առավ ընդամենը ամիսներ առաջ, երբ հայաստանյան քաղաքական խմբակներից մեկի ներկայացուցիչները ՍԴ-ն հռչակեցին պայքարի վերջին բաստիոն։

Այս հավակնոտ գնահատանքից հետ չմնալու համար նույն Սահմանադրական դատարանի նախագահն իրեն և Սահմանադրական դատարանին հայտարարեց «խրամատ», «արցախյան սահման», «ազգային անվտանգության պատվար» և այլն։ Այս քաղաքական ինքնահռչակումների տարերքը գուցե թե գայթակղիչ էր, սակայն բոլոր հնարավոր կերպերով անթույլատրելի այն պարզ պատճառով, որ ՍԴ-ն չի կարող լինել քաղաքական կողմ, ՍԴ ներկայացուցիչները չեն կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, չեն կարող քաղաքական հայտարարություններ անել և այլն։ Ինչևէ, այս ամբողջ թնջուկում սակայն, գնահատելի է մի կարևոր նրբերանգ. Բոլոր այսօրինակ ելույթները հերթական անգամ գալիս են վկայելու, որ մենք չունենք, և երևի թե չենք էլ ունեցել իրապես անկախ, անաչառ և ինքնուրույն դատական իշխանություն և բնականաբար Սահմանադրական դատարան։

Երբ ՍԴ գործող պաշտոնյան, հարկ է համարում հրապարակային կերպով միանալ քաղաքական «Ոչ»-ի ճամբարին, ապա ակնհայտ է դառնում, որ նախկինում ՍԴ-ն խրամատ հայտարարող անձը կամ անձինք խրամատավորված են իրենց քաղաքական հակառակորդի դեմ, այդ հակառակաորդը թերևս դժվար չէ գուշակել, որ ներկայիս իշխանությունն է։

Այլ կերպ ասած՝ Սդ-ն և այն ներկայացնող անհատները երկրի քաղաքական իշխանությանը վերաբերվում և ընկալում են որպես քաղաքական հակառակորդ։ Եվ ուրեմն այս պարագայում հնարավոր է արդյո՞ ք որևէ ավելի ակնառու ցուցիչ առ այն, որ Հայաստանում Սահմանադրական դատարանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, որ Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ սեփական կամքով կամ այլևայլ ներգործություններով ներքաշվել է կոնկրետ քաղաքական խմբակների կողմից քաղաքական ինտրիգների, խարդավանքների ու քարոզչության մեջ, որ այս ամբողջ հիստերիան՝ կապված սահմանադրական հանրաքվեի հետ, պայմանավորված չէ զուտ նախկին վարչակարգի բեկորներին վերջնարդյունքում ինդուլգենցիա տրամադրող Սահմանադրական դատարանի հարատևության հետ։ Իհակե, ոչ միայն ասվածի բացառման երաշխիք չկա և չի կարող լինել, այլև հակառակը՝ Սահմանադրական դատարանը թերևս իր հիմնադրման պահից գործել է այս կամ քաղաքական իշխանության շահերի ու շահեկանության տիրույթում, իսկ 2018 թվականիմատին արդեն, բովանդակային ինտրիգներով ու նախկին վարչակարգի քաղաքական որոշմամբ ստացել այն կերպը,որը մենք այսօր տեսնում ենք։

Այդ կերպարը առավել քան պարզունակ է և ամփոփված է Սահմանդրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, նրա նախագահի և որոշ այլ ՍԴ անդամների հավաքական դիմագծում, որը հակիճ կարող ենք բնութագրել որպես նախկին մերժված վարչակարգի ռուդիմենտ (մնացուկային) օրգան։ Թերևս հենց այս այս մնացուկայինի աքսիոմատիկ ձգտումն է առ անցյալ արտահայտվել ՍԴ աշխատակզմի ղեկավարի հրապարակային պոռթկման մեջ, որն իրականում ոչ թե նրա անձի այլ ՍԴ-ն նախկինում ուզուրպացրած քաղաքական խմբակի հավաքական մտքի վերջին ճիչն է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments