vostikanner

Հարյուրավոր մեքսիկացի կանայք Մեխիկոյում Վալենտինի օրը բուռն բողոքի ցույցեր են անցկացրել կանանց նկատմամբ բռնությունների դեմ: Նրանք այրել են մի քանի մեքենաներ և ներկ են քսել Նախագահական պալատի դռներին։

Ցուցարարները խիստ վրդովվել են վերջերս կատարված 25-ամյա Ինգրիդ Էսկամիլայի սպանությունից, որի դին հանցագործը կտորների է բաժանել և նետել զուգարան: Ցուցարարները իշխանություններից պահանջել են ակտիվորեն զբաղվել նման հանցագործություններով։

«Վալենտինի օրը սիրո տոն է, բայց Մեքսիկայում մենք չենք կարող այն տոնել, քանի որ մարդիկ, ովքեր ասում են, որ սիրում են մեզ, հետո սպանում են մեզ: Մենք ապահով չենք ոչ հանրային վայրերում, ոչ տանը, որովհետև մարդիկ, ովքեր սպանում են մեզ, նրանք մարդիկ են, ովքեր քնում են մեր կողքին, նրանք մեր գործընկերներն են, մեր ամուսինները, մեր ընկերները … Գրեթե միշտ այն մարդիկ են, ովքեր միշտ մեր կողքին են»,- ասել է ցուցարարներից մեկը։

Spread the love