ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ստացել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •