Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ՍԴ անդամների հարցը հանրաքվեի դնելու իրավական ընթացակարգը

- in Կարծիք

ՀՀ նախագահն Ազգային ժողովի նախագահից Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ ստորագրելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, Սահմանադրական փոփոխությունների նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը:

«Արդեն մենք մտել ենք իրավական կարգավորումների փուլ: Նախ` պետք է Ազգային ժողովի նախագահը ստորագրի և 7-օրյա ժամկետում ուղարկի հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ՝ հանրաքվե նշանակելու համար: Սա իրավական ընթացք է»,- ասաց Հովակիմյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments