Վանեցյանը մտադիր է Կադիրովի հետ ծրագրեր իրականացնել Հայաստանում

- in Մամուլ
ramzan-kadirov

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մտադիր է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանում: 

Տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անդրադառնալով Կադիրովի հետ շփումներին, ասել է. «Ռամզան Կադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին պատմել չեմ ուզում, որպեսզի չվտանգեմ այն հնարավոր ծրագրերը, որոնք պետք է իրականանան մեր երկրում մեր երկրի համար»:

Տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին խոսելով, ուղղում մտցրեց, որ խոսքը մարտի 1-ի գործի բացահայտման մասին է և նշեց, որ առաջնահերթությունը պետք է տրվի տասը սպանված մարդկանց սպանությունների բացահայտմանը, և հարց է՝ արդյոք այսօրվա քննությունը նպաստո՞ւմ է դրան, թե՞ ոչ: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Այնուհետև պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ: Այս հայտարարությունից հետո լինելու են տարբեր մեկնաբանություններ: Ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, և նա երբևիցե իր որևէ քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից: Ճիշտ կլիներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա կթուլացներ հասարակական որոշ շրջաններում լարվածությունը և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments