Վարչապետի կոշտ հայտարարությունը Վենետիկի հանձնաժողովի, սուպերվարչապետության, ՍԴ-ի մասին

- in Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու հարցին:

Վարչապետը նշեց, որ Գերմանիա այցի ընթացքում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել: Նա նշեց՝ միջազգային գործընկերները զարմացած են, որ Հայաստանի Հանրապետությունում գործող Սահմանադրական դատարանի ձևավորման շուրջ տրանսֆորմացիոն շրջանում կուլիսային պայմանավորվածություններ ու նմանատիպ այլ պրոցեսներ են եղել:

«Եվրոպացի գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունենք, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո», ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի այս հարցին: «Այս հարցը կքննարկենք եվրոպացի գործընկերների հետ»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է հասկանալ, թե ինչպես են գալու Վենետիկի հանձնաժողովի հետ կապված խնդրին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում բացառում է սուպերվարչապետական համակարգի հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինեն, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևոր համարեց արձանագրել, որ ժողովրդավարությունը Հայաստանում կասկածի տակ լինել չի կարող: «Մենք հիմա վստահ ասում ենք, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար որևէ՝ արտերկրից ներմուծված երևույթ չէ: Դա մեր ժողովրդի արժեհամակարգի մասն է, և դրա համար մենք ունենք ապացույց: Մի ապացույցը 1988թ. ժողովրդավարական շարժումն է, որն առաջիններից էր ողջ սոցիալիստական ճամբարի հատվածում, երկրորդը 2018թ. հեղափոխությունն է, որն էլի աննախադեպ էր»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ևս վերահաստատել էր, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող: «Հայաստանում սուպերվարչապետական համակարգ այսօր գոյություն չունի, որովհետև այնտեղ, որտեղ ժողովուրդն իշխանություն է, որտեղ համակարգային կոռուպցիան ջախջախված է, և ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ»,- նշել էր Փաշինյանը։

Հանրությունը շարունակում է դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա, չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ինքը հրաժարվում է միջամտել դատական իշխանության գործերին և հրահանգներ իջեցնել: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը նշեց Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում:

«Այս  ընթացքում երևույթ տեսանք, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա: Մեկին բաց են թողում, հանրությունը շարունակում է մտածել, որ կառավարությունը գնում է կուլիսային պայմանավորվածությունների: Դա տեղի ունենում, որովհետև կա տոտալ անվստահություն դատական իշխանության նկատմամբ, որովհետև  Սահմանադրական դատարանն ուղղակի կամ անուղակի մասնակցել է ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը: Բոլորս գիտենք, ՍԴ-ն անկախ չի գործում, գործել է նախորդ կոռումպացված իշխանական բուրգի մեջ: Մենք ասում ենք՝ եկեք ձևավորենք անկախ դատական համակարգ, երբ դատարանն ինչ-որ բան որոշի՝ չսկսենք քննարկել, թե ինչ, որտեղ, ինչպես: Մենք դատարանի որոշումը պետք է ընդունենք որպես հիմնարար որոշում»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ իշխանությունն այսօր ասում է՝ «եկեք ստեղծենք անկախ դատական համակարգ, որպեսզի նրա որոշումները ծանր ու թեթև չանենք»: «Այսօր գոյություն ունի այն ՍԴ-ն, որը կայացրել է բացառապես կոնյունկտուրային որոշումներ, որոնք ծառայել են բացառապես կոռուպցիոն իշխանությանը: Այդ ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն: Սա հանրության շրջանում կառավարութան անգործություն է մեկնաբանվում: Այս առումով մենք պետք է կարողանանք այս խնդիրը լուծենք:

Մենք ուզում ենք անկախ դատական համակարգ, սակայն այն շարունակում է կախված լինել կոռուպցիոն համակարգից, դա ակնհայտ է և ապացուցվում է փաստերով: Հանրապետականի քաղաքական որոշմամբ որոշվել է, որ ի հեճուկս հանրության, ՍԴ-ն պետք է գործի հին տրամաբանությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments