Վթար Զովունիում՝ մի քանի մեքենաների, այդ թվում՝ երթուղային «Գազել»-ների մասնակցությամբ

- in Սոցիալական
vtar

Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 36 ՏX 722 համարանիշի, KIА մակնիշի 866 ԼT 61 համարանիշի, Opel մակնիշի 36 NX 311 համարանիշի, Lada Samara 1600 մակնիշի 03 ՕՕ 070 համարանիշի ավտոմեքենաները և թիվ 269 ու թիվ 39 երթուղին սպասարկող «Գազել»-ները։ 

Նշվում է, որ թիվ 39 երթուղին սպասարկող «Գազելը» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում մխրճվել էլեկտրասնուցման կայանի մեջ։ Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, որոնցից 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments