Վրաստանն ուժեղ վարչապետ ունի, եւ ոչ ոք չի պատրաստվում նրան փոխել. Կախա Կալաձե

- in Միջազգային

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունում ոչ մի խոսակցություն չկա կառավարության կազմում հնարավոր կադրային փոփոխությունների վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի քաղաքագլուխ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն, Գախարիան շուտով պաշտոնանկ է արվելու: Նրա տեղի համար թեկնածուների թվում դիտարկվում է Գրիգոլ Լիլուաշվիլին, որը զբաղեցնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: «Թիմում որեւիցե կադրային փոփոխության մասին խոսակցություններ չկան: Եթե լինեն, ապա ե՛ւ դուք, ե՛ւ հասարակայնությունը այդ մասին կիմանաք: Մենք ունենք վարչապետ Գեորգի Գախարիային: Նա ուժեղ վարչապետ է: Նրա թիմն ամեն օր աշխատում է, որպեսզի պատասխան տա երկրում առկա բոլոր մարտահրավերներին»,-հայտարարել Է Կալաձեն: Կառավարությունում հնարավոր կադրային վերադասավորումների մասին լուրերը Գախարիային իրեն էլ հարկ է եղել մեկնաբանել անցած կիրակի օրը: Հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լրագրողների հարցի կապակցությամբ նա նրանց խորհուրդ է տվել սպասել մինչեւ գարուն, որը սարերի հետեւում չէ, հաղորդել Է Sputnik-ը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments