ՏՄՊՊՀ նախանձելի ժառանգականություն

- in Տնտեսական

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2015 թվականի մայիսից վարույթ է սկսել «Հայկական Ծրագրեր» ընկերության դեմ՝ բարձր համարելով ՀԾ-Հաշվապահ համակարգի գինը:

Վարույթն սկսվել է այն բանից հետո, երբ «Հայկական Ծրագրեր»-ը 2015 թվականի ապրիլ ամսին ընդամենը 10 հազար դրամով բարձրացրել էր ՀԾ-Հաշվապահ համակարգի սպասարկման գինը:

Երբ ՏՄՊՊՀ վարույթը վերածվեց ակնհայտ հակամարտության, «Հայկական Ծրագրեր»-ը ստիպված դադարեցրեց ՏՄՊՊՀ համակարգի սպասարկումը: Սա գուցե միակ ուղին էր՝ ստիպել հանձնաժողովին, որ փնտրի այլ համակարգ՝ այդպիսով ծանոթանալով շուկային և գներին:
Եվ ահա նախորդ տարեվերջին ՏՄՊՊՀ-ն հաշվապահական համակարգի ձեռք բերման մրցույթ էր հայտարարել, ինչի արդյունքում գնել է ռուսական 1С համակարգը՝ 1 մլն 870 հազար դրամով։

Սա այն դեպքում, երբ այսօր «Հայկական Ծրագրեր» ընկերության ՀԾ-Հաշվապահ համակարգի արժեքը 560 հազար դրամ է:

Այսքանից հետո, մեր աղբյուրների հավաստմամբ, ՏՄՊՊՀ-ն չի դադարեցրել վարույթը, այլ ավելի մեծ եռանդով է այն իրականացնում «Հայկական Ծրագրեր»-ընկերության դեմ՝ առանց ձևակերպելու ենթադրվող խախտումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments