Օրինագիծը ուժի մեջ կմտնի մաս-մաս. Երբ և որտեղ կարգելվի ծխելը

- in Մամուլ
Cxaxot cxel

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը տևական քննարկումներից հետո նախօրեին ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը։ Այն, սակայն, ուժի մեջ կմտնի մաս-մաս։ Օրինակ, հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի 2022 թվականի մարտի 15-ից։

Մինչ այդ՝ այս տարվա մայիսից, արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը հետևյալ փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում՝ hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (ասենք օրինակ՝ առողջարաններում, պանսիոններում, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներում), այլ աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում: Նաև՝ զորամասերում ու զինվորական հաստատություններում: Բացառություն կլինեն «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով առանձնացված հատուկ տարածքները։

Բացառություն կկազմեն նաև օդանավակայաններն ու հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները, որտեղ կթույլատրվի ունենալ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքներ։ Օրենքը բոլոր կարգավորումներով վերջնականապես ուժի մեջ է մտնելու 2024 թվականից, իսկ վերը նշված արգելքները չեն վերաբերում բժշկական նպատակով կիրառվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներին»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments