Ֆիզիկական անձինք իրենց գումարները հանում են Հայաստանից

- in Կեղտոտ լվացք

Անցած տարի ֆիզիկական անձանց կողմից հսկայական գումարներ են դուրս բերվել Հայաստանից։ Խոսքը միայն բանկային փոխանցումների մասին է։ Պաշտոնական տվյալներով, դրանք կազմել են 1 մլրդ 454 մլն դոլար։

Միայն 2019թ. բանկային փոխանցումներն ավելացել են ևս 266 մլն դոլարով։ Աճը անցնում է 22 տոկոսից։

Ակտիվ արտահոսքի հետևանքով նվազել են տրանսֆերտային հոսքերից ներսում մնացած գումարները։ Դրսից մուտք եղած 1 մլրդ 958 մլն դոլարի դիմաց, ներսից գնացել է 1 մլրդ 454 մլն դոլար։ Հայաստանի տնտեսության մեջ մնացած մաքուր մուտքերը կազմել են ընդամենը 504 մլն դոլար։

Անցած տարի դրանք նվազել են ևս 92 մլն դոլարով կամ ավելի քան 15 տոկոսով։ Իսկ վերջին մի քանի տարիներին կրճատվել են առնվազն 2-3 անգամ։

5-6 տարի առաջ տրանսֆերտային հոսքերից մաքուր մուտքերը գերազանցում էին 1 մլրդ դոլարը, երբեմն էլ հասնում էին ընդհուպ մինչև 1,5 միլիարդի։

Հայաստանից գումարների արտահոսքի աշխարհագրությունը տարբեր է։ Դրանց մեջ մեծ մասնաբաժին ունի Ռուսաստանը։ Անցած տարի ֆիզիկական անձինք ՌԴ են փոխանցել 426 մլն դոլար։

Միացյալ Նահանգներ կատարած փոխանցումները հասել են 275 միլիոնի։ Եթե Ռուսաստանի դեպքում դրանք կրճատվել են, ապա ԱՄՆ դեպքում ավելացել են ևս 84 միլիոնով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments