Հայեցի դաստիարակություն ամերիկահայ Թ. Փոստաջյանի անվան դպրոցում – Լուսանկարներ

- in Կրթություն
Dproc

Բաղրամյանի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցը /ՊՈԱԿ/ հիմնադրվել է 1967 թվականին: 2010 թ. անվանակոչվել է Թորգոմ Փոստաջյանի անվամբ:

Այսօր դպրոցը ղեկավարում է փորձառու մանկավարժ՝ Ռուզաննա Թադևոսյանը: Ծնվել է 1956 թ., 1978 թ. ավարտել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը, ստացել՝ անգլերեն լեզվի ուսուցչի որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է դպրոցից՝ ուսուցչուհի, մանկապարտեզի տնօրեն: 2009թ.-ից մինչ այժմ աշխատում է ՀՀ Արարատի մարզի «Բաղրամյանի Թ. Փոստաջյանի անվան միջննակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն և անգլերեն լեզվի ուսուցչուհի:

Դպրոցում իրականացվող կրթական, մարզական, մշակութային, աշխատանքների, ինճպես նաև ձեռքբերումների և խնդիրների մասին ներկայացրեց դպրոցի տնօրեն՝ Ռ. Թադևոսյանը:

– Տիկին Թադևոսյան, ե՞րբ է ծնվել Թորգոմ Փոստաջյանը, պատմեք նրա մասին:

– Թորգոմ Փոստաջյանը ծնվել է 1926թ. մարտի 1-ին, Արաբկիրի Վանք գյուղում: 1993թ.-ից ի վեր Թ. Փոստաջյանը Լոս Անջելեսի Հայ գրողների միության նախագահն է, որ այժմ վերանվանվել է ամերիկահայ գրողների միություն:

Փոստաջյանը աշխատակցել է Վեհափառին` արտագրելով ձեռագրերի բոլոր կարևոր հիշատակարանները, որոնք հետագայում պիտի հրատարակվեին 4 ընդարձակ հատորներով: 1-ին հատորը լույս ընծայվեց 1951թ.: 1950թ. Թ. Փոստաջյանը մեկնել է Ամերիկա, դառնում Բոստոնի արվարձաններից Վոթերթաունի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվը: Մի պաշտոն, որ վարում է շուրջ 5 տարի:

Այդ շրջանում նա հետևում է Հարվարդի համալսարանի աստվածաբանության և իմաստասիրության դասընթացներին: 1955թ. փոխադրվում է Լոս Անջելես: Ամուսնանում է Ռութ Պեզիրճյանի հետ և ունենում 3 զավակ` 2 տղա և 1 աղջիկ: Ամերիկայում երկար տարիներ նա վարել է կրթական և ազգային պաշտոններ: Լոս Անջելեսում ամենօրյա հայկական վարժարանների առաջին ստեղծողներից մեկն է , առաջին տնօրենը և հիմնադիրներից մեկը Մեսրոպյան նախակրթարան և երկրորդական վարժարանի:

Երկար տարիներ նա աշխատակցել է հայ մամուլին` գրական , քննադատական և հրապարակագրական հոդվածներով: Հեղինակ է մի շարք հրատարակված գրական գործերի:

– Կրթամշակութային, մարզական, ի՞նչ միջոցառումներ, մրցումներ են անցկացվում դպրոցում, որոնք նպաստում են երեխաների հայեցի դաստիարակությանը, նրանց առողջության ամրապնդմանը:

– Դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ջանքերով, երեխաների համար մշտապես կազմակերպվել են տարբեր բնույթի միջոցառումներ: Բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի, ճամբարի ուղեգրերի են արժանացել մեր աշակերտները, մանկավարժները՝ դպրոցը: Նշեմ միջոցառումներից մի քանիսը՝ արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյին նվիրված միջոցառում, բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ շնորհակալագիր ՀՀ Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի կողմից : Հայ-ռուսական բարեկամություն՝ շնորհակալագիր գեներալ-լեյտենանտ Կ. Մ. Զադոյանից: Մայիսյան հերոսամարտերի և Հայոց պետականության վերականգնման 100 ամյակի առթիվ ցուցատախտակ պատրաստելու և ուսումնակրթական միջոցառումներ անցկացնելու համար՝ շնորհակալագիր նախաձեռնության հիմնադիր Տիգրան Մարտիրոսյանից: Միջոցառումներ նվիրված «Մեր Մեծերը» ծրագրի իրականացմանը՝ շնորհակալագիր ՀՀ սփյուռքի նախարարի կողմից: Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում և Նարեկացի արվեստի միությունում երաժշտաթատերական բեմադրության կազմակերպման համար՝ շնորհակալագիր ՀՀ Արվեսի կենտրոնի նախագահ Անահիտ Դանիելյանից: Հայրենական Մեծ պատերազմի 72-րդ տարեդարձին ակտիվ մասնակցության պատվոգիր` ՀՀ վետերանների միավորման կողմից:

«Երգող Հայաստան» Փառատոնի Հանրապետական փուլին դպրոցի երգչախմբի` «Շողեր համույթ»-ի մասնակցություն: Աստվածաշնչյան գիտելիքների վիկտորինային մասնակցություն՝ 1-ին տեղի գրավում: Տնտեսագիտություն առարկային «Բռեյն Ռինգ» խաղի մասնակցություն, 2-րդ տեղի գրավում և լավագույն թեստային աշխատանքի համար ճամբարի ուղեգրի շահում: Ասմունքի փառատոնի /Արտակ Համբարձումյան 50/ մարզային փուլի մասնակցություն: «Ոզնի 2019» համակարգչյանի մրցույթի մասնակցություն և հանրապետական փուլին մասնակցելու իրավունք: Կենսաբանություն առարկայի «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթի մասնակցություն և լավագույն աշխատանքների համար ճամբարի ուղեգրի շահում:

Մարզական մրցումներին, միջոցառումներին լավագույն ձևով մասնակցելու համար պարգևատրվել ենք՝ 4-7-րդ դասարանների միջև սպորտլանդիա մարզական միջոցառման 2-րդ փուլում 1-ին տեղը գրավելու համար ՝ հավաստագիր և գավաթ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Ս. Ավագյան կողմից: Օլիմպիադաների հանրապետական փուլի մասնակցություն: 8-12-րդ դասարանների տղաների «Սպարտակիադա» մարզական միջոցառման մարզային փուլում 2-րդ հորիզոնականը գրավելու համար՝ պատվոգիր ՀՀ Արարատի մարզպետի կողմից: 8-12-րդ դասարանների աղջիկների թիմի «Սպարտակիադա» միջոցառման ծրագրով հրաձգություն եզրափակիչ փուլում 3-րդ տեղի գրավման համար՝ շնորհակալագիր և գավաթ: 4-7-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 2-րդ փուլում 1-ին տեղ գրավելու հավաստագիր և գավաթ: Միջոցառում՝ նվիրված մարտարվեստի զարգացմանը աջակցություն ցուցաբերելու համար՝ շնորհակալագիր:

Այսօր դպրոցի առջև, ի՞նչ խնդիրներ կան ծառացած, դպրոցում իրականացվող աշխատանքներին, ո՞ր կազմակերրպություններն են աջակցում:

– Դպրոցն ունի մարզադահլիճ, մարզահրապարակ, մարզագույքի համալրման անհրաժեշտություն է զգացվում: Շենքի վերանորոգման և դիդակտիկ նյութերի նորացման , հարստացման խնդիրներ կա՝ սան. հանգույցի վերնորոգում, հին դռների ապամոնտաժում, Բակի ասֆալտապատում,նախակրթարանին կից խաղահրապարակի ստեղծում, դասասենյակների վերանորոգում:

Դպրոցի 2015-2016 և 2017-2018 ուստարիների բյուջեի խնայողության հաշվին փոխվել են խիստ անմխիթար վիճակում գտնվող և տարիների վաղեմություն ունեցող միջանցքների 11 հատ պատուհաններ, իսկ մյուս բոլո պատուհանները փոխվել են դպրոցի բարերարի որդու` Արմեն Փոստաջյանի հովանավորությամբ, վերանորոգվել է նաև մարզադահլիճը ամերիկահայ բարերարներ Հրայր և Լիլիանա Արեջյանների հովանավորության շնորհիվ: Յուրաքանչյուր տարի ծախսերի նախահաշիվը կազմելիս դպրոցը համալրվել է աշակերտական գույքով, ճաշարանի սեղան-աթոռներով, անհրաժեշտ սպորտային գույքով: 2019թ. ամերիկահայ գրող-հրապարակախոս մատենագիր Հովսեփ Նալբանդյանի հովանավորությամբ վերանորոգվեց և շուրջ 500 գեղարվեստական և մեթոդական գրքերով համալրվեց դպրոցի գրադարանը և գրադարանը անվանակոչվեց Հովսեփ և Գարոլին Նալբանդյանների անվամբ:

Դպրոցում իրականացվող աշխատանքներին աջակցում են՝ համայնքապետարանը, մարզպետարանը:

Որպես փորձառու մանկավարժ, ինչպե՞ս կգնահատեք դպրոցի գործունեությունը կրթության որակի հետ կապված:

– Վերջին 5 տարիների ընթացքում կրթության որակը 31,7 %-ից բարձրացել է 37,6 %-ի, ուսուցիչների միջին ծանրաբեռնվածությունը ` 17.3-ից 20,2 դրույքաչափի զգալիորեն աճել է տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսների, առարկայական մրցույթների, դաս-միջոցառումների, թեմատիկ միջոցառումների ընթացքում, նկատվում է զարգացում ուսուցիչների դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման մեջ: Ունենք միասնական պահանջներով աշխատող մանկավարժական կոլեկտիվ, ուր իշխում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Աշխատում են որակյալ, փորձառու մասնագետներ, որոնց աշխատանքի արդյունքում մեծ ուշադրություն է դարձվում գիտելիքների որակի բարձրացման վրա և յուրաքանչյուր տարի մեր շրջանավարտներից 40 %-ը ընդունվում են ԲՈՒՀ-եր, մասնագիտական, այլ ուսումնական հաստատություններ: ՈՒսուցման որակի բարձրացման, մշակութային դաստիարակության և ուսումնական միջոցառումների զարգացման ապացույցներն են մեր հաստատության վերջին տարիների ձեռք բերած հաջողությունները:

Դպրոցը հագեցած է հնագիտական առարկաների դիդակտիկ նյութերով, լաբորատոր սարքավորումներով, բոլոր առարկաների ցուցապաստառներով, տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներով, որոնք նպաստում են դպրոցի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Մեր զրույցի վերջում դպրոցի տնօրենից տեղեկացանք, որ այս պահին դասարանների հին դռները փոխարինվում են նորերով: Այդ աշխատանքները իրականացվում են Թորգոմ Փոստաջյանի թոռնուհու՝ Կարինա Փամբակյանի և նրա ընկերների շնորհիվ:

Մանվել Կիրակոսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments