Տեսահարցազրույց. Դավիթ Բաբայան. Արցախի քաղաքական դաշտը մի քիչ տարբերվում է …

Երեք օր Արցախի Հանրապետությունում էինք, որտեղ մարտի 31-ին ԼՂՀ նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են սպասվում: Փետրվարի 26-ից սկսվել է նախընտրական քարոզարշավը:

Արցախի Պահպանողական կուսակցության նոր գրասենյակի բացումն էր Թումանյան փողոցում, որտեղ էլ հյուրընկալվեցինք և տեսահարցազրույց ունեցանք ԼՂՀ նախագահի թեկնածու, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանի հետ:

Մենք տեսահարցազրույցներ ենք ունեցել Արցախի նախագահի 14 թեկնածուներից տասի հետ, որոնք կհրապարակենք հաջորդիվ, ինչպես նաև վերլուծական հոդվածներն ու հարցումները արցախցիների  հետ, թե ո՞ւմ են նախընտրում իբրև ԼՂՀ նախագահ, և ո՞ր երեք քաղաքական ուժերին են տեսնում նոր խորհրդարանում:

Միայն թեկնածուներից ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը նախ՝ օգնականի միջոցով ցանկացավ ծանոթանալ հարցերին, ապա խոստացան զանգահարել, սակայն երկուստեք անպարտաճանաչ գտնվեցին, իսկ Քրիստինե Բալայանն ու Սերգեյ Ամիրյանը կա՛մ ասելիք չունեին, կա՛մ մտքեր շարադրելու համար, ուստի՝ նրանցից առաջինն աննդմեջ խոստացավ, սակայն պարտաճանաչ չգտնվեց ու չհանդիպեց մեզ հետ, իսկ երկրորդը՝ խոստացավ, սակայն այդուհետ այնքան անլուրջ էր, որ անգամ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Մյուս երկուսը՝ Վիտալի Բալասանյանն ու Դավիթ Իշխանյանն ուղղակի ժամանակ չունեին, անընդմեջ քարոզարշավի մեջ էին, ու չկարողացանք հանդիպել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments