Տեսահարցազրույց. Գեղամ Բաղդասարյան. Արցախում մենք կարող ենք և գալիս ենք փոխելու

Երեք օր Արցախի Հանրապետությունում էինք, որտեղ մարտի 31-ին ԼՂՀ նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են սպասվում: Փետրվարի 26-ից սկսվել է նախընտրական քարոզարշավը:

Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Նոր Արցախ դաշինքը, որն առաջնորդում է ԼՂՀ նախագահի թեկնածու, Արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Նրա հետ, ցավոք, հանդիպել չհաջողվեց, որովհետև մեկնարկել է նախընտրական քարոզարշավն, իսկ պարոն Մայիլյանը շրջաններում էր, ուստի՝ տեսահարցազրույց ունեցանք մեր գործընկեր, Ստեփանակերտի Մամուլի ակումբի նախագահ, Նոր Արցախ դաշինքի մամուլի պատասխանատու Գեղամ Բաղդասարյանի հետ:

Հ.Գ. – Մենք տեսահարցազրույցներ ենք ունեցել Արցախի նախագահի 14 թեկնածուներից տասի հետ, որոնք  հրապարակում ենք հաջորդիվ, ինչպես նաև վերլուծական հոդվածներն ու հարցումները արցախցիների  հետ, թե ո՞ւմ են նախընտրում իբրև ԼՂՀ նախագահ, և ո՞ր երեք քաղաքական ուժերին են տեսնում նոր խորհրդարանում:

Միայն թեկնածուներից ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը նախ՝ օգնականի միջոցով ցանկացավ ծանոթանալ հարցերին, ապա խոստացան զանգահարել, սակայն երկուստեք անպարտաճանաչ գտնվեցին, իսկ Քրիստինե Բալայանն ու Սերգեյ Ամիրյանը կա՛մ ասելիք չունեին, կա՛մ մտքեր շարադրելու համար, ուստի՝ նրանցից առաջինն աննդմեջ խոստացավ, սակայն պարտաճանաչ չգտնվեց ու չհանդիպեց մեզ հետ, իսկ երկրորդը՝ խոստացավ, սակայն այդուհետ այնքան անլուրջ էր, որ անգամ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Մյուս երկուսը՝ Վիտալի Բալասանյանն ու Դավիթ Իշխանյանն ուղղակի ժամանակ չունեին, անընդմեջ քարոզարշավի մեջ էին, ու չկարողացանք հանդիպել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments