Տեսահարցազրույց. Հայկ Խանումյան. Արցախին անհրաժեշտ են իրական փոփոխություններ

Hayk Khanumyan

Երեք օր Արցախի Հանրապետությունում էինք, որտեղ մարտի 31-ին ԼՂՀ նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են սպասվում: Փետրվարի 26-ից սկսվել է նախընտրական քարոզարշավը:

ԼՂՀ նախագահի թեկնածու, Ազգային Վերածնունդ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեսահարցազրույցում խոսում ենք և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրությունների մասին:

Մենք տեսահարցազրույցներ ենք ունեցել Արցախի նախագահի 14 թեկնածուներից տասի հետ, որոնք կհրապարակենք հաջորդիվ, ինչպես նաև վերլուծական հոդվածներն ու հարցումները արցախցիների  հետ, թե ո՞ւմ են նախընտրում իբրև ԼՂՀ նախագահ, և ո՞ր երեք քաղաքական ուժերին են տեսնում նոր խորհրդարանում:

Միայն թեկնածուներից ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը նախ՝ օգնականի միջոցով ցանկացավ ծանոթանալ հարցերին, ապա խոստացան զանգահարել, սակայն երկուստեք անպարտաճանաչ գտնվեցին, իսկ Քրիստինե Բալայանն ու Սերգեյ Ամիրյանը կա՛մ ասելիք չունեին, կա՛մ մտքեր շարադրելու համար, ուստի՝ նրանցից առաջինն աննդմեջ խոստացավ, սակայն պարտաճանաչ չգտնվեց ու չհանդիպեց մեզ հետ, իսկ երկրորդը՝ խոստացավ, սակայն այդուհետ այնքան անլուրջ էր, որ անգամ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Մյուս երկուսը՝ Վիտալի Բալասանյանն ու Դավիթ Իշխանյանն ուղղակի ժամանակ չունեին, անընդմեջ քարոզարշավի մեջ էին, ու չկարողացանք հանդիպել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments