Տեսահարցազրույց. Ռուսլան Իսրայելյան. Հուսով եմ, որ արցախցու գենը կաշխատի …

Երեք օր Արցախի Հանրապետությունում էինք, որտեղ մարտի 31-ին ԼՂՀ նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են սպասվում: Փետրվարի 26-ից սկսվել է նախընտրական քարոզարշավը:

Արցախի Անկախության սերունդ կուսակցության կողմից ԼՂՀ նախագահի թեկնածու է առաջադրվել Ռուսլան Իսրայելյանը, ում հետ ևս տեսահարցազրույցում խոսում ենք նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասին: /Տեսանյութի բանավոր խոսքում տեղ է գտել վրիպակ՝ ծառայել է ոչ թե մինչև 2007, այլ՝ 1997 թվականը/:

Մենք տեսահարցազրույցներ ենք ունեցել Արցախի նախագահի 14 թեկնածուներից տասի հետ, որոնք կհրապարակենք հաջորդիվ, ինչպես նաև վերլուծական հոդվածներն ու հարցումները արցախցիների  հետ, թե ո՞ւմ են նախընտրում իբրև ԼՂՀ նախագահ, և ո՞ր երեք քաղաքական ուժերին են տեսնում նոր խորհրդարանում:

Միայն թեկնածուներից ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը նախ՝ օգնականի միջոցով ցանկացավ ծանոթանալ հարցերին, ապա խոստացան զանգահարել, սակայն երկուստեք անպարտաճանաչ գտնվեցին, իսկ Քրիստինե Բալայանն ու Սերգեյ Ամիրյանը կա՛մ ասելիք չունեին, կա՛մ մտքեր շարադրելու համար, ուստի՝ նրանցից առաջինն աննդմեջ խոստացավ, սակայն պարտաճանաչ չգտնվեց ու չհանդիպեց մեզ հետ, իսկ երկրորդը՝ խոստացավ, սակայն այդուհետ այնքան անլուրջ էր, որ անգամ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Մյուս երկուսը՝ Վիտալի Բալասանյանն ու Դավիթ Իշխանյանն ուղղակի ժամանակ չունեին, անընդմեջ քարոզարշավի մեջ էին, ու չկարողացանք հանդիպել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments