Ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորվել է 2 զինծառայող, նաև՝ 14-ամյա երեխա

- in Պաշտոնական
Zinvor

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 19:00-19:30-ի սահմաններում տարբեր տրամաչափի զնատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա: Երեխային այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բուժկենտրոնում:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ասել է, որ պաշտպանության նախարարությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ:

Ոսկեվանի գյուղապետ Վլադիմիր Ղազինյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել 19:00-ի կողմերը: Երեխան եղել է տան բակում, երբ կրակոցներ են հնչել: Տղան կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածք է ստացել:

Գյուղապետի տեղեկացմամբ՝ այժմ երեպան գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, վիճակը լավ է, բուժօգնություն է ստանում: Նշենք, որ հակառակորդի կրակոցներից երկու զինվորական է վիրավորվել: Նրանք առողջական վիճակի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հակառակորդը քիչ առաջ պատասխան կրակից հետո դադարեցրեց կրակոցները: Սահակյանի փոխանցմամբ՝ կրակոցներից նյութական վնասներ ևս եղել են: Վնասվել է դպրոցի ապակիները, տների տանիքները: «Վաղն ավելի հստակ կարող ենք ասել, թե ինչ վնասների մասին է խոսքը»,- ասաց Բաղանիսի գյուղապետը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, տունը, որտեղ երեխան բնակվում է, այդքան էլ վտանգավոր գոտում չէ։ «Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային»,- մանրամասնեց մարզպետը՝ հավելելով, որ դրանից բացի հակառակորդի կողմից եւս մի քանի կրակոցներ են եղել, բայց այլ տուժածներ չկան։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments