ԱԺ-ում չընդունվեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկությունները արձանագրելու նախագիծը

- in Հասարակություն

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ արեց իր գործընկերներին զերծ մնալ քվեարկությունից։ «Քանի որ մենք դեմ ենք եւ չենք ուզում, որ այս նախագիծն անցնի, մենք տեսնում ենք, որ իշխող խմբակցությունը 65 հոգուց ավելի մարդ չունի, ԲՀԿ-ի մեր գործընկերներին առաջարկում եմ չնասնակցել քվեարկությանը, եւ նախագիծը չի ընդունվի»,- ասաց Մարուքյանը։

Արման Բաբաջանյանն էլ ասաց, որ պատասխանատու որոշում է ակնկալվում, եւ հանուն դրա նա կողմ է քվեարկելու նախագծին։ Կոչ արեց նաեւ մյուս պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին։

Այնուամենայնիվ, ընդդիմադիր կուսակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, նախագիծը հավաքեց 65 կողմ ձայն եւ չընդունվեց։ Անհրաժեշտ էր 67 կողմ ձայն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments