ԱՄՆ-ն կոշտ պատասխանեց Չինաստանին. ինչ է կատարվում աշխարհում

- in Միջազգային
USA

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել Է 3,5 հազարի, մահացել Է 65 մարդ: Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:

Վկայակոչելով առողջապահության համերկրային ու տեղական մարմինների, նահանգների կառավարությունների եւ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները, հեռուստաալիքը հայտնել Է 49 նահանգում եւ Կոլումբիայի օկրուգում 3482 հիվանդացածի մասին:

Նշվում Է, որ 65 մարդ, որոնց մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել, մահացել Է:

Արեւմտյան Վիրջինիան առաջվա պես մնում Է ԱՄՆ-ի միակ նահանգը, որտեղ այս պահի դրությամբ հիվանդանալու ոչ մի դեպք չի գրանցվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Չինաստանում կարող է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիք սկսել, եթե երկիրը հանի կարանտինը, հայտարարել է ԱՄՆ առողջապահական հաստատություններից մեկի՝ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների ղեկավար Էնթոնի Ֆաուչիի շուրթերից:

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, թե կորոնավիրուսը չինական Ուհան կարող էին բերած լինել ամերիկացի զինվորականները, այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունը հայտարարեց իր տարածքում համաճարակը կանգնեցնելու մասին: Պեկինը սկսեց ապամոնտաժել վարակի էպիկենտրոնում կառուցված ժամանակավոր հիվանդանոցները, նաեւ չինացի բժիշկները սկսեցին մեկնել արտերկիր՝ իրենց մոտ վարակի դեմ պայքարի փորձով վարակի լայն տարածում ունեցող երկրներին օգնելու համար:

Ահա այդ իրավիճակում էլ հնչեց գրեթե պաշտոնական կասկածը ԱՄՆ հասցեին: Արդյոք ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը պատասխան է Չինաստանի կասկածին: Փաստացի, ամերիկացի պաշտոնյան ասում է, որ Չինաստանը չի կարող հանգիստ վերադառնալ ամբողջական բնականոն կյանքի, եւ այդ հարցում անվտանգությունը պայմանավորված է լինելու համաշխարհային անվտանգությամբ: ԱՄՆ առողջապահական համակարգից հնչած հայտարարության մեջ կա նշմարվող որոշակի կոշտություն:

Կորոնավիրուսը աշխարհում ստեղծում է նոր իրավիճակ, որն արտահայտվում է նաեւ մղվող տեղեկատվական պատերազմի տեսքով: Այդ համատեքստում, ԱՄՆ հասցեին Չինաստանից հնչած կասկածը հատկանշական էր: Եվ դրա ֆոնին էլ պակաս հատկանշական չէ այն, որ ամերիկացի պաշտոնյան Պեկինին ակնարկում է, որ կարող է մոլորություն լինել, թե վարակը Չինաստանում հաղթահարված է:

Այդ ընթացքում, վարակը համաշխարհային քարտեզի վրա շարունակվում է, հաստատելով կենսագործունեության իր ռեժիմը: Դրա ընդհանուր հատկանիշն այն է, որ փակվում են երկու հսկաներ՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը: Փաստորեն, փակվում են եւ սկսում հեռահար «տեղեկատվական փոխհրաձգություն», գործնականում անորոշ շփոթության մեջ թողնելով միմյանց միջեւ ընկած աշխարհքաղաքական տարածությունն իր լոկալ բազմաբնույթ միջավայրերով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments