«ԱՅՈ»-ն մեր բոլորի իրավունքներն են, «այո»-ն մեր պատմությունն է …

- in Կարծիք
Sasun Mikayelyan

Այո-ն թավշյա հեղափոխությունն է: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում «ԱՅՈ»-ի քարոզարշավի ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նրա խոսքով՝ հանրաքվեի ժամանակ «այո» ասելը հայ ազգին ու հային փառք ու պատիվ բերող արարք է:

«ԱՅՈ»-ն մեր բոլորի իրավունքներն են, «այո»-ն մեր պատմությունն է, «այո»-ն մեր նորանկախ պետության պատմությունն է, «այո»-ն մեր թավշյա հեղափոխությունն է, «այո»-ն մեր հոգեբանությունն է, «այո»-ն մեր պետությունն ու պետականությունն է, «այո»-ն մեր սուրբ մայրերն են, որոնք զավակներ տվեցին։ Իմ թվարկած ամեն ինչը նախորդ իշխանությունները մեր «այո»-ն «ոչ»-ով մեր ձեռից վերցրել ու ձևավորել է իր ցանկությամբ»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments