Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը

- in Կրթություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է, և այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:

Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք և ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը»:

Կրթությու՞ն, թե զվարճանք, իմացությու՞ն, թե կատակ և սրամտություն… Իսկ գուցե բոլորը միասի՞ն: Հարցի պատասխանը շուտով կտան Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի արտիստները՝ «Առականի» առցանց նախագծի շրջանակներում:

Առցանց նոր նախագծերը շարունակվում են, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments