Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերով պայմանավորված՝ շատ ավելի հստակ ու տեսանելի դարձավ, թե տարբեր երկրների տնտեսությունները որքան փոխկապակցված են միմյանց հետ։

Արդյունքում՝ համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխություններն այս կամ այն կերպ անդրադառնում են բոլոր երկրների տնտեսությունների վրա։

Մենք նավթ չենք արտահանում, համաշխարհային շուկայում տնտեսական մեծ դերակատարում չունենք, բայց տնտեսապես ինքնաբավ երկիր համարվել էլ չենք կարող, որի համար աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները մեզ չեն կարող շրջանցել` դիտարկմանը ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» կենտրոնի տնօրեն Ատոմ Մարգարյանը պատասխանեց․ «Այո, այդպես է։ Վերջին երկու ամսում՝ կապված կորոնավիրուսի արշավի հետ, աշխարհում տնտեսական համակարգերը ենթարկվել են գրոհի։ Հզոր երկրները, այդ թվում՝ Չինաստանը, որը վերջին տասնամյակում հասել է տնտեսական զարգացման իր գագաթնակետին, առաջին հարվածը կրեց։ Թվում էր, թե այն կլոկալացնի այս ամբողջ խնդիրը, հեշտ կլինի դիմակայել։ Բայց պարզվեց, որ ոչ։ Հատկապես վերջին շաբաթվա ընթացքում մենք տեսնում ենք, որ այդ վարակը գծային ընդարձակման փուլից տեղափոխվել է էքսպոնենցիալ փուլ (բոլոր ուղղություններով): Մենք տեսնում ենք, որ ծավալային ընդարձակման ռեժիմի պայմաններում հարվածում է՝ չխնայելով ոչ մի երկրի՝ զարգացած, զարգացող։

Այն նաև մեր տարածաշրջանում է դարձել լուրջ խնդիր․ տեսնում ենք, թե ինչպես է Իրանը լրջագույն խնդիրների դիմակայում։ Բնականաբար, այս ամենն ազդել է տնտեսական համակարգի վարքագծի վրա՝ կորուստներն ակնհայտ են, տեսանելի են։ Դրան գումարվել են նաև այլ խնդիրներ։ Մենք տեսնում ենք, որ այդ զարգացումները՝ կապված վիրուսի տարածման հետ, բերել են ավելի լուրջ խնդիրների։ Տնտեսությունը, հատկապես չինական, արձագանքել է պահանջարկի կրճատմամբ, և, բնականաբար, կրճատվել է թողարկումը՝ հարյուրավոր, հազարավոր ընկերություններ են փակվել։ Այս ամենը չէր կարող գլոբալ ալիքներ չառաջացնել»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •