Արայիկ Հարությունյանը վա բա՞նկ է գնում. քրեական սկանդալ Արցախում

- in Ընտրություններ
Arayik Harutyunyan

Արցախում մեծ աղմուկ է հանել մի տեսանյութ, որտեղ Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ, Ցավ մականունով հայտնի Սամվել Աբրահամյանը սպառնալիքներ է տեղում Սամվել Բաբայանի ու Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հասցեին: Միեւնույն ժամանակ, նա գովաբանում է Արցախի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանին:

Սասնա Ծռեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Արցախի մարզի թիվ մեկ օլիգարխ Արայիկ Հարությունյանի շահերը ներկայացնող կրիմինալ շրջանակների հայտնի ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը, որն առավել հայտնի է «Ցավ» մականունով», փորձել է խոչընդոտել իրենց հանդիպումը Մարտունիում։

Ի դեպ, Սամվել Աբրահամյանն անցել է Տիգրան Նաղդալյանի սպանության գործով, բայց ազատազրկման մեջ է եղել շատ կարճ ժամանակ:

Օրերս Մարտունու քաղաքապետն անձամբ փակել է քաղաք տանող ճանապարհը, խոչընդոտելով Արցախի Հեղափոխական կուսակցության քարոզարշավը: Ընդ որում, բոլոր այս դեպքերում Արցախի ոստիկանությունն անգործության է մատնված, հատկապես Մարտունիում:

Արայիկ Հարությունյանի քարոզարշավի մեթոդները Արցախում լայն քննարկման առարկա են դարձել: Եվ եթե մինչ այժմ խոսվում էր փող ու խոստումներ բաժանելու մասին, ինչի վերաբերյալ ահազանգել է նաեւ Վիտալի Բալասանյանը, ներկայում փաստացի գործի են դրվել ուժային մեթոդներ: Արայիկ Հարությունյանը Մարտունուց է եւ երեւում է այս քաղաքը դարձրել է «ֆորպոստ»:

Արայիկ Հարությունյանը վա բանկ է գնում, թերեւս այն պատճառով, որ նրա շանսերը աչքի առաջ նվազում են: Երեւում է ավանդական մեթոդները չեն աշխատում, այդ թվում հայաստանյան մի շարք զլմ-ներով ակտիվ քարոզչությունն ու զավեշտալի սոցհարցումները:

Միեւնույն ժամանակ, ներկայում քիչ չեն Արցախի համապետական ընտրությունները տապալելու շահագրգիռ շրջանակները (այս մասին՝ առաջիկայում), որոնք կարող են գնալ սադրանքների: Մարտունու այս միջադեպերը սադրանք են, որոնք խաթարում են Արցախի ժողովրդավարական գործընթացներն ու անվտանգությունը, եւ Արայիկ Հարությունյանը կրում է ուղիղ պատասխանատվություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments