Արայիկ Հարությունյանն արձագանքել է քարոզարշավին կրթական համակարգը ներգրավելու մասին քննադատությանը

- in Կրթություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ որևէ մեկը չի կարող կրթական համակարգը ներգրավել քաղաքական գործընթացների մեջ։

Հարությունյանն այս հարցին անդրադարձավ մարտի 10-ին Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։

«Ոչիստներն» այսօր հայտարարել են, որ մենք վարչական ռեսուրս ենք կիրառում, ուսուցիչներ ու աշակերտներ ենք բերել հանրահավաքին։ Որևէ մեկը չի կարող մեր ուսուցչին, կրթական համակարգն առհասարակ ներգրավել քաղաքական գործընթացների մեջ։ Նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կամովին իր այո-ն կամ ոչ-ը արտահայտելու»,- ասաց Հարությունյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments