Արդեն գործում է հեռավար ուսուցման նոր հարթակը

- in Կրթություն

Այսօր Dasaran.am կայքում, որը միավորում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բոլոր հանրակրթական դպրոցներին և ունի ընդհանուր առմամբ 1,107,346 օգտատեր (ուսուցիչ, աշակերտ, ծնող), գործարկվեց նոր «Դասեր» բաժինը:

Համահայկական առցանց հարթակն ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում անցկացնելու ուսուցման գործընթացը հեռավար տարբերակով` այդպիսով իսկ հետևելով անվտանգության կանոններին երկրում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում և միաժամանակ ապահովելով դասապրոցեսի սովորական ընթացքն ու լիարժեքությունը:

Առավել մանրամասն տեղեկատվություն հեռավար ուսուցման «Դասեր» հարթակի վերաբերյալ ներկայացված է ուղղորդող տեսանյութում, որը կարելի է գտնել` անցնելով հետևյալ հղումներով

https://www.facebook.com/Dasaran.am/videos/190832285702633/

https://youtu.be/zim8hUwUniw

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments