Արդեն 13 օր է, ինչ չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս. Նորք ինֆեկցիոնի բժշկի կոչը

Bzhishk

Արդեն 13 օր է, ինչ ես եւ մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք. ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, քանի որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում եւ շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչ Աշոտ Պապիկյանը:

Նա նաեւ նշել է. «Քանի որ ԲԺԻՇԿ-ՎԱՐԱԿԱԲԱՆ եմ, եւ մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս եւ տվածս երդումը թույլ չի տալիս:

Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երեւանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:

ՀԻՄԱ ԻՆՉԻ՞ ՉԵՔ ՆՍՏՈՒՄ ՏԱՆԸ:

Եթե Դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։. ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ:

ՈՒ երբ ՄԵՆՔ տանը նստենք, արդեն ՁԵԶ համար ՈւՇ կլինի: Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք…

Մտածեք, մի քիչ մտածեք… ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ, ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments