Արտակարգ միջոցառումներ Քաշաթաղի շրջանում

- in Մամուլ
Tavush gyux

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախում գործող տեղեկատվական օպերատիվ շտաբի տվյալներով, Արցախում նոր կորոնավիրուսի տարածման դեպք չկա:

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Քաշաթաղի շրջանում իրականացվում են մի շարք համալիր աշխատանքներ: ՀՀ-ից շրջան մտնող երեք հիմնական ճանապարհին գործում են բուժսանիտարական հսկիչ հենակետեր, որտեղ հերթապահում են Քաշաթաղի շրջանային բուժմիավորման բուժքույրերը՝ ԱՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների օժանդակությամբ: Սյունիքի մարզից Քաշաթաղի շրջան մտնող մնացած ճանապարհները փակ են:

Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկացման՝ նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով շրջվարչակազմի ենթակայությամբ գործող բաժինների ու վարչությունների ընդհանուր 110-ից ավելի աշխատակիցներից ընդամենը տասնհինգ տոկոսն է աշխատավայրում /պատասխանատուներ, հավաքարարներ, պահակներ/, մնացածն աշխատում են տնից»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments