Արցախի ժողովուրդը կվանի քաղաքական վարակի ցանկացած փորձ

- in Ընտրություններ
Bako Sahakyan

Ըստ երեւույթին, քաղաքական որոշում է կայացվել չհետաձգել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն Արցախում։

Եթե այսօր-վաղը չլինի ֆորս-մաժոր (իսկ համաշխարհային պանդեմիան, երեւի, այդպիսին չի համարվում), ապա ապրիլի 1-ին Արցախում կձեւավորվի նոր իշխանություն։

Ո՞վ է ընտրելու նոր իշխանություն, ո՞վ է այս օրերին անվախ գնալու տեղամաս։ 

Նախագահ Բակո Սահակյանը պետք է կամ հայտարարի, որ ոչ մի վտանգ չկա, եւ կոչ անի բոլորին գնալ քվեարկության, կամ զգուշացնի վտանգի մասին եւ պատասխանատվությունն իր վրա վերցնի։

Կարո՞ղ է Բակո Սահակյանը երաշխավորել, որ վտանգ չկա։ Թե՞ նախագահ լինելը միայն ծիսական արարողություններին մասնակցելն է համարվում։

Եթե նման հայտարարություն չհնչի, շատերն ուղղակի չեն գնա քվեարկության։ Արդյոք հենց դա է ձեռնտու որոշ ուժերի։ Չէ որ Սահմանադրությամբ չկա մասնակցության շեմ, եւ ցանկացած դեպքում ընտրությունները կայացած կհամարվեն։

2 օր դեռ կա, իսկ իրադարձություններն անքան արագ են զարգանում, որ ամեն ինչ կարող է փոխվել։ Չի բացառվում, որ ի հայտ կգան նոր, վճռորոշ տեղեկություններ։ Բայց ոչ ոք թույլ չի տա, որ ինչ-որ մեկը օգտվի իրավիճակից եւ ամեն գնով հասնի իր նպատակին։ Արցախի ժողովուրդը կվանի քաղաքական վարակի ցանկացած փորձ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments