Արցախի նախագահական ընտրությունների առաջատարն Արայիկ Հարությունյանն է. սոցհարցում

- in Ընտրություններ
Arayik Harutyunyan

Սոցիալական հարցումների արդյունքներով՝ Արցախի նախագահական ընտրությունների առաջատարն է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահական ընտրությունների առաջատարն Արայիկ Հարությունյանն է. սոցհարցում

Մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները։

«Այն քաղաքացիների, ովքեր արդեն հստակ գիտեն, թե ում են իրենց ձայնը տալու, 46 տոկոսը քվեարկելու է Արայիկ Հարությունյանի օգտին, երկրորդ տեղում ինքնառաջադրված Մասիս Մայիլյանն է՝ 22 տոկոս, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկելու է 8 տոկոսը, իսկ Արցախի Ժողովրդավարական կուսակցությունից Աշոտ Ղուլյանի օգտին՝ 4 տոկոս։ Մնացած 20 տոկոսը հասնում է մյուս 10 թեկնածուներին: Եթե ընտրություններին մասնակցի ընտրազանգվածի դեռևս չկողմնորոշված հատվածը, ապա ընտրություններն կավարտվեն միափուլ, որտեղ հաղթանակ կտանի Արայիկ Հարությունյանը՝ 56.5 տոկոսով»:

Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Արցախում քարոզարշավի ընթացքին հետևում է բնակչության 72 տոկոսը, մնացած 28 տոկոսը չի հետևում։

«Ընդ որում, ընտրությունների մասին տեղեկացված են 85 տոկոսը։ 32 տոկոսը պատրաստ է գնալու ընտրությունների և քվեարկելու իր նախընտրած թեկնածուի օգտին, մնացածը դեռ չեն կողմնորոշվել»,- նշեց Ադիբեկյանը։

«Ի՞նչ ակնկալիքներ ունեն ապագա իշխանություններից» հարցին ի պատասխան քաղաքացիները նշել են՝ սոցիալական խնդիրների լուծուը, բնակավայրերի բարեկարգում և հանգստի ու ժամանացային կենտրոնների կառուցում։

«Ամենաճանաչված թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Նրան գիտեն հարցվածների 84 տոկոսը, երկրորդ տեղում է Մասիս Մայիլյանը՝ 64 տոկոս, երրորդը՝ Վիտալի Բալասանյանն է 60 տոկոսով, իսկ Աշոտ Ղուլյանին ճանաչում են հարցվածների 54 տոկոսը։ Մյուսները բավականին համեստ թվեր ունեն՝ 5 տոկոսից բարձ ցուցանիշ չեն արձանագրել»,- ասաց Ադիբեկյանը։

Հարցումն իրականացվել է Ստեփանակերտի ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների շնորհիվ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments