Bako Sahakyan

Մարտի 31-ին Արցախում կկայանան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Նույնիսկ կոռոնավիրուսը ի զորու չէ կանգնեցնել Արացախի ժողովրդի՝ նոր իշխանություն եւ նոր կենսակերպ ունենալու ձգտումը:

Հնչում են ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգելու կոչեր, սակայն ակնհայտ է, որ դա միայն երկարացնելու է ներկայիս իշխանության ժամկետը:

Քաղաքական բնական պայքարի հետ մեկտեղ Արցախում տեղի է ունենում լուռ, բայց համառ պայքար սեփականության եւ ազդեցության համար: Արցախը պատերազմից հետո բաժանվել է գոտիների, որոնց «տերերը» հայտնի են բոլորին: Այդ գոտիները գրանցված չեն, դրանք երաշխավորվում են միայն կոնկրետ մարդկանց «ազնիվ խոսքով» եւ երաշխիքներով:

Բայց այդ ուժերն արդեն չգիտեն ինչ անել, որովհետեւ նախկինի պես, ստվերային երաշխիքներ չի տալիս Երեւանը: Այդ ուժերը մեկ ասում են, որ երկիրը կփրկի միայն զինվորականը, մեկ կոչ են անում ընտրել «հմուտ տնտեսվարողի»: Բայց այս ամեն ինչի տակ թաքնված է միայն նեղ շահը. ի՞նչ է լինելու իրենց բիզնեսների, զոնաների հետ, եթե իշխանության գա մի մարդ, որը առաջնորդվելու է միայն օրինական, «գրանցված» իրավունքով:

Արցախում անհրաժեշտ է մեծ գույքագրում: Այն, ինչ կա այդ փոքր, բայց հարուստ երկրում, լիովին բավարար է  150 հազար մարդու բարեկեցիկ կյանք ապահովելու համար:

Որոշ ուժերի ագրեսիվությունն ու զոռբայության դրսեւորումները գալիս են անօրինական դիրքերն ու քվոտաները կորցնելու վախից: