ԲՀՀ-Հայաստանը փորձում է ձեռք բերել կորոնավիրուսի ախտորոշման 2 200 թեստ

- in Առողջություն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակը տարածել է ներքո հայտարարությունը.

Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարող բժիշկներն ու առողջապահության ոլորտի մասնագետներն ամեն օր նոր մանրամասներ են պարզում այս աղետաբեր վիրուսի մասին:

Վիրուսին վերաբերող շատ հարցերի պատասխաններ մասնագետները դեռ չունեն կամ ունեն տարբերվող կարծիքներ:

Այնուամենայնիվ, բոլորը համակարծիք են, որ համաճարակի տարածումը կանխելու ամենաարդյունավետ նախապայմանը բնակչության հնարավորինս լայն շրջանակների թեստավորումն է պատշաճ ժամանակին:

Համաճարակի դեմ պայքարում հաջողությանը նպաստելու համար մենք փորձում ենք ձեռք բերել և Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրել կորոնավիրուսի ախտորոշման 2,200 թեստ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments