Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով. նա ինքնամեկուսացել է իր նստավայրում

- in Հասարակություն

Միացյալ թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:

Այս մասին հայտնել է ինքը վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Ջոնսոնն ասել է, որ ունի ջերմություն, հազ, բայց ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում: Նա նշել է, որ այժմ ինքնամեկուսացված է իր նստավայրում՝ Դաունինգ-սթրիթ 10-ում, բայց շարունակելու է ղեկավարել կառավարությունը:

Դիմելով հայրենակիցներին՝ վարչապեն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է «Միասին մենք կհաղթահարենք սա»,- եզրափակել է Ջոնսոնը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments