Գիտնականները պարզել են՝ որքան երկար է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում

Պեկինի բժշկական կենտրոնի գիտնականների խումբը անցկացրել է հետազոտություն և պարզել, որ COVID-19-ով հիվանդացածների կեսի մոտ վիրուսը օրգանիզմում պահպանվում է մեկից ութ օր ախտանշանների անհետացումից հետո: Տվյալները հրապարակվել են ATSJournals ամսագրում:

Գիտնականները վերլուծության են ենթարկել Պեկինի հիվանդանոցների 16 պացիենտների տվյալները, որոնք բուժում են անցել հունվարի 28-ից փետրվարի 9-ը: Նրանց միջին տարիքը կազմել է 35,5 տարեկան:

«Շատ ավելի հատկանշական է հետազոտության արդյունքը առ այն, որ պացիենտների կեսը շարունակել է անջատել վիրուս ախտանշանների վերացումից հետո»,- հետազոտության հեղինակներից մեկի` դոկտոր Լոկեշ Շարմի խոսքերն է մեջբերում MedicalXpress ամսագիրը:

Այդ փուլը, ինչպես նշվում է, տևում է մեկից ութ օր: Հետազոտության ևս մեկ հեղինակ` Լիկսին Սեն, խորհուրդ է տալիս առողջանալուց հետո ևս 1-2 շաբաթ շարունակել կարանտինը:

Հետազոտության մեջ նաև ասվում է, թե պարզ չէ` դրա արդյունքները վերաբերո՞ւմ են նաև տարեց պացիենտներին, որոնց իմունային համակարգը ավելի թույլ է: Գիտնականները չեն բացառում, որ նրանց օրգանիզմում վիրուսն ավելի երկար է պահպանվում:

Գունաթերապիայի մասնագետը հայտնել է, թե որ գույնը կարող է բարձրացնել տրամադրությունը և խթանել ստեղծագործական գործունեությունը կորոնավիրուսի համավարակի ինքնամեկուսացման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mailը:

Նյու Յորքից դիզայներ Տանյա Թեյլորը (Tanya Taylor) պատմում է մարդու հոգեկան աշխարհի վրա տարբեր գույների դրական ազդեցության մասին: Այսպես օրինակ` հանգստության զգացում ունենալու համար պետք է կրել երկնագույն, մանուշակագույն և բաց վարդագույն իրեր, քանի որ այդ գույները դանդաղեցնում են սրտի կրճատումների հաճախականությունը, իջեցնում են զարկերակային ճնշումը և տագնապի մակարդակը: Նշվում է, որ մանուշակագույնը բարերար ազդեցություն է ունենում գիտակցության և նյարդերի վրա, իսկ վարդագույնն ասոցացվում է անվտանգության զգացման հետ:

Բացի դրանից, Թեյլորի խոսքով, պահարանում կանաչ երանգները «կյանք են բերում համաչափություն և ներդաշնակություն, իսկ դեղինը` երջանկություն և էներգիա»: Կանաչ գույնը խորհուրդ է տրվում օգտագործել, երբ անհրաժեշտ է քաջալերվել և ոգեշնչվել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments