Գրողների միության հանգստյան տանը մեկուսացվածների թվում հղի կին կա

- in Առողջություն
Cnndkan

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացման մեջ գտնվող 80 քաղաքացիներին:

Այս մասին Թորոսյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերի ընթացքում: «Մեր երկրորդ կետը Ծաղկաձորում Գրողների միության հանգստյան տունն է, որտեղ կրկին ունենք մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներ»,- ասաց Թորոսյանը:

Հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվողներին հետևող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցը նշեց, որ բոլոր մեկուսացվածների ինքնազգացողությունը շատ լավ է, նրանց մեջ կան նաև հղիներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments