Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության այսօրվա նիստում բարձրացրեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ուսումնական հաստատություններում դասերի դադարեցման հարցը։ ՄԻՊ-ն ասաց, որ այդ հարցով իրենց շատ են դիմում։ «Տարբերակն է դասերը տեղափոխել հետո, ինչ դիրքորոշում կարո՞ղ է լինել»,- ասաց Թաթոյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն ունենք վիրուսի տարածում։ «Մեր դեպքերը շատ տեղայնացված ու կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Եվ դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա, և խուճապի կարիք նույնպես չկա, որովհետև իրականում տարածաշրջանում  նվազագուն դեպքերով երկիրն ենք։ Եվ բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Բայց այնուամենայնիվ մենք օպերատիվ ռեժիմով աշխատում ենք և Առողջապահության, և Արտաքին գործերի նախարարությունների հետ։ Եթե հարց ու կարիք լինի, նմանատիպ որոշումը հենց մեկ օրվա ընթացքում կկայացնենք»,- նշեց Ավինյանը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախարարությունն այս հարցի հետ կապված որոշումները  կայացնում  է՝ հաշվի առնելով այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերատեսչություններից։ «Դրանք կքննարկվեն, և հասարակությունն անպայման տեղյակ կպահվի։ Զուտ բացակայությունների հետ կապված ուզում եմ ասել, որ հաճախելիությունը մոտ 90 տոկոս է, մարզերում ավելի քիչ, Երևանում՝ մի փոքր ավելի շատ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Երևանի հ.119 մանկապարտեզում հերթագրված 100 երեխայից 33-ն արդեն հաճախում է մանկապարտեզ: Բացված նոր խմբասենյակն ավելի քան 10 տարի անհատույց օգտագործման էր տրված:

«Երկար տարիներ տարածքը հանձնված էր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը՝ որպես գրասենյակ: Պայմանագիրը լրանալուց հետո Երևանի քաղաքապետարանը պայմանագիրն այլևս չերկարացրեց՝ հնարավորություն տալով տասնյակ երեխաների մանկապարտեզ հաճախել: Խմբասենյակը, որը մոտ 140 քմ է, նորոգվել է քաղաքապետարանի բյուջեով: Այն նախատեսված է կրտսեր խմբի երեխաների համար»,-ասում է Երևանի հ.119 մանկապարտեզի տնօրեն Նելլի Աղումյանը:

«Այն բոլոր տարածքները, որոնք համայնքից վերցրել են և օգտագործվում են, մենք պետք է վերադարձնենք և օգտագործենք նպատակային: Այսինքն՝ մանկապարտեզներում պետք է բացենք նոր խմբասենյակներ: Մեր հաշվարկներով՝ այսօր շուրջ 250 նոր խմբասենյակ բացելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք հերթագրման գործընթացը հասցնել զրոյի»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Առանձնացված ննջասենյակ, խաղասենյակ, սանհանգույց ու խոհանոցային հատված: Տարածքն այժմ լիովին ծառայում է երեխաների կրթության և հանգստի նպատակին: Խմբասենյակը կահավորվել է նոր ու հարմարավետ գույքով: Մանկապարտեզում նոր խմբի բացմանն անհամբեր սպասում էին ծնողները:

Տարիների ընթացքում համայնքը տարբեր կազմակերպությունների անհատույց օգտագործման է տվել շուրջ 13 հազար քմ տարածք: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ավելի քան 6 հազարը քմ-ն արդեն վերադարձվել է համայնքին: Դրանք հերթով կնորոգվեն ու կհանձնվեն մանկապարտեզներին:

«Համայնքային տարածքներն զբաղեցրած մի շարք կազմակերպությունների ժամկետներն ավարտվել կամ ավարտվում են: Պայմանագրերը երկարացնելու համար նրանք կդիմեն ավագանուն: Եթե վերջինս նպատակահարմար չգտնի, ապա այդ տարածքները ևս կվերադարձվեն, և կծառայեցնենք մեր երեխաների համար»,-ընդգծում է փոխքաղաքապետը:

Spread the love