Եթե դավաճան կա՝ վարչապետի մեկ սորագրությամբ պետք է բանտում հայտնվի

- in Ով ով է ...

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե «Էդ պատերին ծեփել, ասֆալտին փռել, դրան միանշանակ դեմ եմ, ընդհանրապես չեմ սիրում էդ խոսքերը, նամանավանդ եթե վարչապետն է ասում: Բայց ինչ մնում է, ովքեր որ հանցագործություն են կատարում, ովքեր որ թալանել են երկիրը, թող պատասխան տան, դրան սպասում ենք բոլորս, ժողովուրդը սպասում է»:

Խոսելով ոստիկանների կողմից Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի տանն իրականացված գործողությունների մասին՝ Ղուկասյանն ասաց, թե միանշանակ դեմ է առանց մեղադրանք առաջադրելու մարդկանց տուն մտնելուն՝ նամանավանդ օրենքը շրջանցելով, մարդկանց վախեցնելով:

«Եթե մարդը հանցանք է կատարել, թող դատեն, բայց եթե չեն կարողնում ապացուցել, ընկել են մարդկանց հետեւից, ես միշտ դեմ եմ եղել էդպիսի ոտնձգություններին»,- հավելեց նա:

Վարդան Ղուկասյանն ասաց նաեւ, թե ընդհանուր առմամբ գոհ չէ իրավապահ համակարգի աշխատանքից:

Հարց ուղղվեց նաեւ վարչապետի կողմից Վրաստանում հնչեցված այն արտահայտության մասին, թե նույնիսկ Հիսուսն է սխալվել կադրեր ընտրելիս:

«Պետք է եկեղեցին բացատրական աշխատանքներ տանի, եւ Տիրոջ հետ համեմատականներ չեմ ուզում, որ ոչ ոք տանի»,- պատասխանեց նա:

Հարցին, թե վարչապետն ունի՞ խորհրդի կարիք՝ Վարդան Ղուկասյանն ասաց, որ հոգեւորից բոլորին էլ կարելի է խորհուրդներ տալ, որովհետեւ դա խորհուրդ խորին է:

Հարց հնչեց նաեւ դատական բարեփոխումների եւ մասնավորապես դատավորների տարիքային շեմը 25 տարեկանը սահմանելու դրույթի մասին:

«25 տարեկանը ինչքան էլ ուզում է խելացի լինի, կարմիր դիպլոմով ավարտած լինի, որտեղ ավարտած լինի, բայց պիտի մի քիչ կյանքի ապրելու փորձ ունենա, միանշանակ կողմ եմ, որ մի քիչ տարիքը շատ կարեւոր է, որովհետեւ մարդկանց ճակատագրերի հետ է կապված դատավորների որոշումները»,- նկատեց պատգամավորը:

Անդրադառնալով պետական համակարգում դավաճանների առկայության մասին վարչապետի հայտարարությանը, Վարդան Ղուկասյանն ասաց, թե եթե դավաճան կա՝ վարչապետի մեկ սորագրությամբ պետք է կամ բանտում հայտնվի կամ ազատվի աշխատանքից:  «Եվ էսօր եթե ասում ենք եւ հստակ գործողություն չենք իրականացնում՝ դա էլ էդպես լավ չի հնչում: Մանավանդ դավաճան անունը դա ազգի դավաճանի մասին է խոսքը: Նմանատիպ մարդկանց գնդակահարել են կամ ցմահ են պատժել, չէ՞, օրենքով ինչ-որ հասանելի է: Եթե էդպիսի մարդիկ կան, պետք է պատժել»,- ընդգծեց նա:

Վարդան Ղուկասյանը չշրջանցեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով իրեն ուղղված հարցը եւ այսպիսի կարծիք արտահայտեց.

«Կոռուպցիայի մասին, որ էդպես շատ են խոսում, ես ընդհանրապես չեմ գտնում, որ դպրոցի տնօրենին, մանկապարտեզի վարիչին, երաժշտական դպրոցի տնօրենին ու էդպիսի մարդկանց… գիշեր- ցերեկ հարյուրների, հարզարների հասնող մարդկանց պատժում են: Իսկակական կոռուպցիոներներին, որոնք այս երկիրը ամբողջությամբ օֆշորներում գրանցել թալանում են…Հիմա որ դուրս գաք փողոց, հոգեկան հիվանդանոց մտնեք, ասեք ո՞վ է էս երկիրը թալանել՝ ձեզ մի քանի անուն կասեն: Թողել են գել ու գազանին, ընկել են բանի հետեւից: Հիմա անպայման ուզում եք Ղուկասյան Վարդանից իմանանք: Բոլորն էլ լավ գիտեն: Փողոցում որ պտտվես՝ կասեն ով է էսօրվա կոռուպցիոները, որ երկիրը էս վիճակին են հասցրել: Ամբողջ ընդերքը տեսեք ում ձեռքին է, ստրատեգիական նշանակություն ունեցող, ամենաշահութաբեր կառույցների տերերը ովքեր են, դրանց չեմ ասում բանտարկել: Վերցնեն, դարձնեն պետական սեփականություն, երկրի բյուջեն 3-4 անգամ ավելացնեն, մարդկանց վարդի պես պահեն, ուրիշ բան չկա անելու»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments