ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունն Արցախում ընտրությունների վերաբերյալ

- in Ընտրություններ
em

Եվրամիության գրասենյակը տարածել է ԵՄ խոսնակի հայտարարությունը.

Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտի 31-ի այսպես կոչված «նախագահական և խորհրդարանական ընտրությունների» վերաբերյալ Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք  անցկացվում են։ Այս իրադարձությունը չի կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը։

ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝ ուղղված ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և  դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։

ԵՄ-ն պատրաստ է էլ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին։ 

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments