em

ԵՄ սահմանները կարող են փակ մնալ 2 տարվա ընթացքում, հայտարարել է Չեխիայի առողջապահության փոխնախարար Ռոման Պրիմուլան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրադարձությունների զարգացումը եվրոպական երկրներում տհաճ միտում է պարունակում: «Շատ ամիսներ կպահանջվեն իրավիճակը շտկելու համար»,- հայտարարել է նա:

Պրիմուլան ընդգծել է, որ վիրուսի տարածման դեմ Չեխիայի իշխանությունների կողմից արված կտրուկ միջոցառումները պետք է դրական արդյունքներ տան: Սակայն դրանք ապրիլի երկրորդ կեսից շուտ չեն լինի:

Նրա կարծիքով, Չեխիան պետք է համաճարակի նոր ալիքներից խուսափի: Դրա համար անհրաժեշտ է կանխել մարդկանց զանգվածային մուտքը Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից, որոնցում ամենաշատ վարակվածներն են:

Մարտի 14-ից Չեխիան դադարեցրել է Շենգեն և երկարաժամկետ մուտքի արտոնագրեր ստանալու դիմումների ընդունումը երկրում հայտարարված արտակարգ իրավիճակների հետ կապված` երկրում կորոնավիրուսների տարածման պատճառով:

Մարտի 16-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց կորոնավիրուսային իրավիճակի պատճառով 30 օրով Շենգենյան գոտի մուտքի ժամանակավոր արգելքի ներդրման մասին:

Համաձայն վերջին տվյալների ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 328 հազար մարդ: Մահացել է ավելի քան 14 հազար մարդ:

Spread the love