Երևանի քաղաքապետարանը 130 մլն դրամ կփոխանցի կորանավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին

- in Պաշտոնական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին

Սիրելի համաքաղաքացիներ,

Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:

Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս:

Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments