Երևանում 35-ամյա բժիշկը, 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ցած նետվելով, ինքնասպան է եղել

- in Սոցիալական
shtap ohnutyun 1

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 35-ամյա Ա. Ա.-ն էր, ով նշված շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ինքնասպանություն է գործել ցած նետվելու միջոցով։

Կայքի տեղեկություններով՝ Ա. Ա.-ն իր ազգականի տանը մասնակցելիս է եղել խնջույքի, որից հետո խնջույքի մասնակիցները տեսել են, որ նա սենյակում չէ ու հետո նրա դին հայտնաբերել են դրսում։  Ա. Ա.-ն մասնագիտությամբ բժիշկ էր, աշխատում էր «Ավագյան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments