Samvel Martirosyan

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում զգուշացնում է, որ Վայբերով խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ են տարածվում: Համարն ուկրաինական է, սակայն, ըստ Մարտիրոսյանի, կարող է լինել այլ ցանկացած երկրից:

«Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք»,- մասնավորապես գրել է Մարտիրոսյանը: