Zinvor

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Տավուշում վերջին միջադեպերը վկայում են, որ անհրաժեշտ է սահմանային միջադեպերի քննության մեխանիզմներ ներդնել:

«Ցավոք սրտի սահմանային միջադեպերը շարունակվում են, և, ցավոք, երկու կողմում էլ լինում են զոհեր։ Նման դեպքերում միշտ փոխադարձ մեղադրանքներ են հնչում։ Դրա համար կրկնում ենք, որ անհրաժեշտ է սահմանային միջադեպերի հետաքննության գործում մեխանիզմ ներդրել», – ընդգծել է վարչապետը։

Այս շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանդարտ էր: Բայց ադրբեջանական կողմը չի դադարեցնում վարժանքները եւ տեղեկատվական արտանետումները «իդլիբյան» կամ այլ սցենարով նախապատրաստվող որոշակի քայլերի մասին:

ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է շփման գծին մոնիտորինգի իրականացումը: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում, մասնավորաբար, կողմերին կոչ են անում «հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից»:

Կորոնավիրուսն Ադրբեջանի խելամտության թեստն է, որը հրադադարի խախտման կամ էլ այլ սադրանքների դեպքում անմիջապես զսպման մեխանիզմներ կստանա սահմանին: Բաքվում դեմ են մեխանիզմներին՝ դրանք ոչ առանց հիմքի համարելով ստատուս-քվոյի միջազգային ճանաչում:

Հայաստանը պետք է պնդի, որ մեխանիզմներ ներդրվեն: Ըստ երեւույթին, այս հարցն էլ ղարաբաղյան խնդրով միջազգային քննարկումների առանցքային թեմաներից մեկն է:

ԵԱՀԿ անմիջական ներկայությունը հակամարտության գոտում կփոխարինվի՞ իրավիճակի մոնիտորինգի մեխանիզմների ներդրմամբ:

Spread the love