Էջմիածնի ճանապարհները փակվել են․ ինչպես են ոստիկաններն ու բժիշկներն իրականացնում աշխատանքը

- in Տեսանյութեր
mayrughi

Էջմիածնի ճանապարհները փակվել են․ ինչպես են ոստիկաններն ու բժիշկներն իրականացնում աշխատանքը.

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ է անում մարդկանց մնալ տանը և քաղաքից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Դիանա Գասպարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:

«Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է  Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել»,- գրել է Գասպարյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments