ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Ռուսաստանին նավթային շուկայից դուրս մղելու Սաուդյան Արաբիայի ծրագրին: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում երկու բարձրաստիճան պաշտոնյայի:

Մարտի 9-ին Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցում Թրամփը խորհուրդ է տվել գները ցածր պահել, բայց այնպես, որ պահպանվի ամերիկյան նավթային ընկերությունների եկամտաբերությունը: Նավթի գինը, սակայն, այնքան է նվազել, որ անակնկալի է բերել Թրամփի վարչակազմին:

Spread the love