Cuyc

Իսպանիայի զբոսաշրջային քաղաքներում զանգվածային բախումներ են տեղի ունեցել օտարերկրյա զբոսաշրջիկների և տեղի ոստիկանության միջև՝ կառավարության կողմից ձեռնարկված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների պատճառով, հայտնում է Deutsche Welle-ն:

Պարբերականի համաձայն, իսպանական հանգստավայրերում բախումները սկսվել են մարտի 15-ին, երբ ոստիկանությունը, կառավարության որոշման համաձայն, փորձել է փակել հասարակական սննդի հաստատությունները: Բախման էպիկենտրոն է դարձել Բենիդորմ քաղաքը:

Որոշ հաստատություններում կառավարության որոշումն իրականացնող ոստիկանների վրա ափսեներ և շշեր են նետել: Բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ: Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել: Կան տուժածներ:

Պարբերականի համաձայն, սրճարանների և ռեստորանների մեծ մասը հաջողվել է փակել, սակայն լողափերը շարունակում են գործել. ոստիկանությանը չի հաջողվել արգելափակել դրանք:

Համաձայն վերջին տվյալների, կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տասնյակում են հայտնվել եվրոպական հինգ երկրներ՝ Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Շվեյցարիան:

Իտալիայի տարբեր քաղաքներում բնակիչները՝ գտնվելով կարանտինում, յուրատեսակ ֆլեշմոբ են կազմակերպում. նրանք դուրս են գալիս իրենց տների պատշգամբներ, որտեղ երգում են և նվագում երաժշտական ​​գործիքներով:

Պարտադրված իրարից հեռավորություն պահպանող չհուսահատվող իտալացիները սոցցանցերում ֆլեշմոբ են կազմակերպել և բոլորին, ովքեր գտնվում են կարանտինում, հրավիրում են տեղի ժամանակով 18.00-ին դուրս գալ պատշգամբներ և երգել, ողջունվում են տարբեր երաժշտական ​​գործիքները, այդ թվում ձեռքի տակ եղած առարկաները՝ կաթսաներ, շերեփներ և այլն: